Վրաստանում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել մի քանի շրջաններում
Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի ադրբեջանաբնակ Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ ռեժիմ է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային:
«Կառավարությունը ստիպված էր որոշում ընդունել այն մասին, որ Մառնեուլի և Բոլնիսի շրջանները վերցվեն խիստ կարանտինային ռեժիմի տակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Գախարիան տեղեկացրել է, որ ներկա դրությամբ Վրաստանում վարակվածների թիվը 54-ն է, 3254 մարդ գտնվում է կարանտինում:
«Մարտի 21-ին երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Այսօր մենք ծանր դեպք ունենք, վարակված կին կա Մառնեուլում, որի վարակման աղբյուրն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Սրանով սկսվել է երկրում կորոնավիրուսի ներքին փոխանցման փուլը: Մեր համաճարակաբանների կարծիքով` հիվանդության փոխանցումը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ: Իրավիճակը բարդ է, և սա համաշխարհային խնդիր է: Ստեղծված իրավիճակը մենք անվանում ենք անցում նոր փուլ` ներքին փոխանցման փուլ, և դրան մենք պատրաստ ենք»,- հայտարարել է Գախարիան:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է։ Արև անուշ, տաք օրեր»: Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից 5 օր...