Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի
Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 30-ի, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ մանրամասնելով, որ բոլորը մահացածները տարեց մարդիկ են:
«Մենք նոր զոհեր ունենք, ախտահարման դեպքերի քանակն աճում է: Բայց պետք չէ մոռանալ, որ մենք հնարավորինս շատ թեստեր ենք անցկացրել: Այսօր մենք մահվան 9 և վարակման 289 նոր դեպք ունենք: Եկեք տանը մնանք: Եկեք ռիսկի չդիմենք: Կյանքը տանն է պահպանվում: Ընդհանուր առմամբ մենք անցկացրել ենք 20 345 թեստ: Մահացածների թիվը հասել է 30-ի: Մենք զգուշավորության կոչ ենք անում, եկեք զգույշ լինենք, այս երկիրը չհայտնվի նման սպառնալիքի առաջ»,-ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է։ Արև անուշ, տաք օրեր»: Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից 5 օր...