Ադրբեջանում 65 տարեկանից բարձր անձանց արգելել են փողոց դուրս գալ
Ադրբեջանի իշխանություններն արգելել են 65 տարեկանից բարձր անձանց փողոց դուրս գալ: Մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը երկրում խիստ ռեժիմ կգործի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, 65-ից բարձր անձանց արգելվում է դուրս գալ տանից, իսկ միայնակ ապրող տարեց մարդկանց սոցիալական ծառայություններ կմատուցեն:
Բոլոր քաղաքացիներին արգելվում է հասարակական վայրերում հավաքվել ավելի քան 10 հոգանոց խմբով, ինչպես նաև խորհուրդ է տրվում պահել երկու մետրի հեռավորությունը միմյանցից:
Սահմանափակվել է մուտքն ու ելքը Բաքվից և Սումգայիթից: Դադարեցվել են ուղևորափոխադրումները քաղաքների միջև:
Վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 72 դեպք է գրանցվել:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 1...