Վագոն-տնակներ են տեղադրվել Հայաստան-Արցախ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար
ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել: Այս մասին հայտնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը:
«Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:
Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն(թյան) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,-ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...