ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհուրդներ` հանրային տրանսպորտից օգտվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տալիս` մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:
Խորհրդատվական տեսանյութն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանը:
«Հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո: Հազալիս և փռշտալիս փակեք քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք»,-հորդորում է նախարարությունը:
Նապարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում), նախքան ձեռքերը լվանալը չդիպչել երեսին: Խորհուրդ է տրվում անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափել շատ ուղևորներ տեղափոխելուց:
ՀՀկառավարությունըՀայաստանումարտակարգդրությունէհայտարարել:ԱրտակարգդրությունըգործումէՀայաստանիՀանրապետությանամբողջտարածքում2020թվականիմարտի16-ից,ժամը18:30-իցսկսածմինչև2020թվականիապրիլի14-ը,ժամը17:00-ն:Մարտի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է: Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածառաջինդեպքըգրանցվելէրմարտի1-ին:ՔաղաքացինՀայաստանէրեկելԻրանից:Նաապաքինվելէևդուրսգրվել հիվանդանոցից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները. վարչապետ
Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները։ Գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջո...
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանի ասուլիսը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:
ՈՒՂԻՂ. Փակ են Էջմիածնի ելքերն ու մուտքերը. քաղաքացի
Ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է, որ այս րոպեներին փակ են Էջմիածին քաղաքի մուտքեր...
ՈՒՂԻՂ. Ունենք 700 մեկուսացված անձ․ Փաշինյանն ուղիղ եթերում է
Ունենք 700 մեկուսացված անձ․ Փաշինյանն ուղիղ եթերում է: