«Գթության խոհանոց» բարեգործական ճաշարանի շահառուները 20 օրվա համար սննդամթերք կստանան
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ս.թ. ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք երկուշաբթի օրվանից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին:
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:
«Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թ.-ից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և սոցիալապես անապահով անձիք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների շուրջ 500 սոցիալապես խիստ անապահով բնակիչներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...