Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի պոլիկլինիկաներն անցել են տնային այցերի
Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։ Այս մասին հայտնում է shantnews-ը։
Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս օրերին պոլիկլինիկաներ դիմելիությունը կրկնակի նվազել է, իսկ այցելողները նրանք են, որոնք ցուցում ունեն ամենամսյա բուժզննում անցնելու և դեղորայք ստանալու։ Պոլիկլինիկայի բուժանձնակազմի տնային այցերը կատարում են հիմնականում առավոտյան, իսկ օրվա մնացած ժամերին հեռախոսազանգերի միջոցով են կատարում հարցումներ։ Իսկ պլանային պատվաստումներն ուշացնել կամ հետաձգել պոլիկլինիկաները չեն կարող։ Այս դեպքում էլ մարդկանց հետ շփումները խիստ սահմանափակել են։ Բժիշկները հորդորում են երեխաներին պատվաստումների չբերել ընտանիքի բոլոր անդամներով։ Իտալական պոլիկլինիկայում ևս դիմողների թիվը նվազել է, շատացել են զանգերը։ Անգամ թեթև ջերմության դեպքում անհանգստացնում են ընտանեկան բժշկին, ինչը մի քանի ամիս առաջ չէին անում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...