Ազգային պատկերասրահում բացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կերկարաձգվի
Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:
«Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,-նշեց Նիկողոսյանը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը:
Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը:
ՀայաստանիՀանրապետությունումնորտիպիկորոնավիրուսիտարածումըկանխարգելելունպատակովմեկամիսժամկետով՝մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։Հետաձգվել կամչեղարկվելենբազմաթիվզանգվածայինմիջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանց մի մասը փորձում է հանրության հետ կապը պահել առցանց հարթակում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...