Ղազախստանն արտակարգ դրություն է հայտարարել. ՀՀ քաղաքացիների մուտքը կսահմանափակվի
Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին` ժամը 08։00-ից սկսած, Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների նկատմամբ.
- Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ,
- ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,
- Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,
- Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։
ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:
Նշենք, որ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման 9 դեպք է գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Բարսելոնան ամբողջովին դատարկ է
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, ով բնակվում է Բարսելոնայում, խոսել է Իսպանիայում տիրող իրավիճակի մասին՝ կապված կոր...
113 զոհ 1 օրում․ Ինչ է իրավիճակ է Իրանում
Իրանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը, գրում է The Guardian-ը:Պարբերականը ման...