Վարակված երեխայի դասընկերներից ոմանց ծնողները հրաժարվում են մեկուսացումից. Հետք
Լուսանկարը՝ երեխաների մեկուսացման ընթացքից
Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը
հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:
«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:
Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:
-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են
-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...