Մեղրիում կորոնավիրուսով վարակվածը մարտի 10-ին էր վերադարձել Իտալիայից. NEWS
Կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:
«Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասաց նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքին է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 28 դեպք, որոնցից մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքից է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել է. Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր թվով 23 մարդ
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքեր...