Կառավարությունը վաղը կքննարկի ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան
Որեւէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային առողջությունը։ Այս մասին այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին։
«Ըստ ամենայնի, առաջիկա օրերին մենք կքննարկենք եւ որոշում կկայացնենք։ Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու այնպես, որ հանրաքվեն եւ համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք դրա մասին որոշում կկայացնենք։ Բայց այդ որոշումը կլինի հիմնավորված։ Այս պահին չեմ ուզում իմ վերջնական գնահատականն ասել։ Կառավարությունը վաղը կքննարկի նաեւ ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն կլինի։ Ես ուզում եմ ասել, որ մեր քայլերն ուղղված են ոչ թե մի իրավիճակի, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, այլ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել»,-ընդգծեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել է. Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր թվով 23 մարդ
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքեր...