Ռեկորդային ցուցանիշ Իտալիայում. 1 օրում 250 զոհ
Իտալիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում վարակը խլել է 250 մարդու կյանք։ Այսպիսով, զոհերի թիվը երկրում հասել է 1266-ի։ Այս մասին հայտարարել է Քաղպաշպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։
Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17660-ի, նրանցից ներկայում բուժում է ստանում 14 955-ը, 1439 մարդ բուժվել է։
Զոհերի միջին տարիքը գերազանցում է 80-ը։ Վարակի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։
Մասնագետների գնահատմամբ՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։
Կորոնավիրուսի բռնկումը երկրում սկիզբ է առել փետրվարի 21-ին։
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...