Հայաստանում ընթանում են համաճարակաբանական գործողություններ. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե´ բնակչությունից, թե´ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված` երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները:
Իսկ բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...