Նյու Յորքում թատրոններն ու թանգարանները փակ են
Նյու Յորքի հիմնական թատրոնները, թանգարանները և նվագախմբերը դադարեցնում են աշխատանքը և ներկայացումները COVID-19-ի պատճառով:
«Մարտի 13-ից, մենք փակում ենք Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը Հինգերորդ պողոտայում, նրա մասնաճյուղերը` Բրուեր Ժամանակակից արվեստի թանգարանը և վանքը, աջակցելու Նյու Յորքի քաղաքային իշխանությունների ջանքերին` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար»,- ասվում է Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի թվիթերյան էջում:
Տնօրինությունը չի նշում աշխատանքի վերսկսման ժամկետները, բայց խոստանում է հրապարակել քայլերի հաջորդականությունը շաբաթվա սկզբին: Նույն պատճառներով՝ Կարնեգի Հոլլը և Մետրոպոլիտեն օպերան դադարեցրել են աշխատանքները: Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը չեղյալ է հայտարարել բոլոր համերգները մինչև մարտի վերջ: Նույնն է արել նաև Սիեթլի սիմֆոնիկ նվագախումբը:
Կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառոմներ իրականացվում են ԱՄՆ մնացած նահանգներում ևս:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...