Էկլերից մասսայական թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել
Վանաձոր քաղաքում այս տարվա հունվարի վերջին էկլեր տեսակի խմորեղենից թունավորվելու փաստի առթիվ օրեր առաջ ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնում քրեական գործ է հարուցվել: ՀԺ-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Գործն ուղղարկվել է Քննչական կոմիտե հետագա քննության»:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 5-ը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել ավելի քան 60 թունավորված, որոնց մեծ մասը՝ երեխաներ: Թունավորվածների մեջ էին Վանաձորի եւ Ստեփանավան քաղաքների, ինչպես նաեւ Մարգահովիտ գյուղի բնակիչներ: «Ջնարակապատ-էկլեր» ապրանքանիիշն արտադրվել էր Երեւանում գործող «Զեյթուն-Սվիթ» ըներության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...