Էջմիածնեցի կինը սիստեմաներ է ընդունել եւ դրանք թողնելով գնացել է վարսավիրի մոտ, ոսկերիչի մոտ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսային իրավիճակում մարդկանց պատասխանատվության եւ արած քայլերի մասին:
«Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն եւ ջերմիջեցնողներ է նախապես ընդունել, դուրս գալով ինքնաթիռից, չնայած ինքնամեկուսանալու կոչին, զգուշացումներին, նա չի պահպանել այդ ամենը: Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, որովհետեւ սիստեմաներ է ըդնունել, նա գնացել է ոսկերիչի մոտ, հետո վարսավիրի մոտ, իսկ հետո մասնակցել որդու նշանադրությանը: Եվ հիմա ունենք այս պատկերը: Մեկուսացված են նաեւ ոսկերիչն ու վարսավիրը, նշանադրության բոլոր մասնակիցները: Այս պահին հաստատված է, որ կինը վարակել է իր ամուսնուն եւ մորաքրջ տղային, իսկ մյուսների մասին պատկերը դեռ անհայտ է»,-ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Փակ են Էջմիածնի ելքերն ու մուտքերը. քաղաքացի
Ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է, որ այս րոպեներին փակ են Էջմիածին քաղաքի մուտքեր...
ՈՒՂԻՂ. Վարչապետը խոսում է ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ. Իրավիճակը՝ Էջմիածնի ճանապարհներին. ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը
Այսօր չեն սպասարկվում «Էջմիածին ԲՈՒԱՏ» ընկերության կողմից իրականացվող Էջմիածնից Երևան, Մասիս, Աշտարակ և Էջմիածնի հարակից...