Ամենաշատը Իրանից են դիմում հայրենիք վերադառնալու համար․ Սինանյան
Քիչ առաջ ավարտվեց Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովում փակ խորհրդակցությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, փոխարենն ասաց, որ սպասեն վարչապետի հայտարարությանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց. «Պաշտոնապես կհայտնեն. աշխատանքային քննարկում էր։ Խնամքի կենտրոններում դեռ երկու շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, մեր ծրագրերում դա պահպանվում է։ Որևէ նոր դեպքի մասին տեղեկություն չունենք»։
Լրագրողները Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե կիրակի օրը Իտալիայից եկող 100 քաղաքացիների մասով ինչ է արվում, որին ի պատասխան նա նշեց, որ դա Առողջապահության նախարարության գործունեության ոլորտն է.«Սփյուռքից ահազանգեր, դիմումներ կան, քիչ քանակությամբ, բայց կան։ Իտալիայից բացի այլ ծրագրերի մասին տեղյակ չեմ»։
Հանձնակատարը նշեց, որ ամենաշատը Իրանից են դիմում հայրենիք վերադառնալու համար։
Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ անդրադարձավ կիրակի օրը Իտալիայից վերադարձող քաղաքացիներին և նշեց, որ այժմ կազմակերպչական փուլում են և շատ հարցերի պատասխաններ չունեն։
«Ջերմորեն աշխատում ենք Առողջապահության, ԱԳ նախարարությունների հետ, որ հասկանան վերջնական ցուցակի մասին։ Այդ մարդկանց մեջ կան և ուսանողներ, և զբոսաշրջիկներ, և այնտեղի քաղաքացիներ»,-նկատեց նա։
Դիտարկմանը՝ կան ուղղություններ, որոնք կարող է ևս փակվեն, Ռևազյանը պատասխանեց.«Կարելի է մտածել, որ ուղղություններ փակելով խնդիրը կթեթևացնենք, բայց դրանով կարող է ավելի լրջանալ, քանի որ այն քաղաքացիները, որոնք եկել են, կամ որոնց մոտ վիրուս է եղել, շատ ավելի բարդ կլիներ, եթե նրանք տրանզիտով գային»:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...