«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հերքում է, թե իրենց մոտ կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա է տեղափոխվել
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա: Այս մասին գրում է Hayeli.am կայքը: Ըստ կայքիՙ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ: Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հերքել է տեղեկությունը:
«Hayeli.am-ի տեղեկություններով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՏ Է ու չի համապատասխանում իրականությանը...
Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին ու պաշտոնական կայքերին այլ ոչ թե Hayeli.am-ի նման խուճապ տարածող «լրատվականներին»,- գրել է մամուլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...