Մոսկվան արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հրաձգությանը
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ կապված վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի ուղղությամբ կատարված հրաձգությունների հետ: Այս մասին հայտնում է Русарминфо-ն:
«Ցավոք, շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է իրավիճակի կարգավորման՝ քաղաքական միջոցներով», – ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հայտնել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել այդ թեմային և մեկնաբանություններ կտա:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...