Հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել․ մանրամասներ
Մարտունի ԲԿ-ից 23-25 տարեկան մի կին է տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, ով ավելի ուշ մահացել է, հայտնում է ArmDaily.am
-ը։ Լրատվականին հաջողվել է պարզել, որ կինը Ստեփանավանից էր, բայց վերջերս Մարտունի քաղաքում էր ամուսնացել: Նա պառկած է եղել Մարտունի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, կինը նախկինում թոքերի հետ կապված խնդիր է ունեցել, բայց թաքցրել է հարազատներից: Նա հղի է եղել, Մարտունի ԲԿ-ում հետազոտվելուց հետո տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մահացել է:
Մեզ նաև հայտնեցին, որ կնոջը մեկուսացված են պահել և դին էլ դեռևս հարազատներին չեն տվել, ինչն իր հերթին խոսակցությունների տեղիք էր տվել, որ կնոջ մոտ, հնարավոր է, կորոնավիրուս է եղել։
Մինչդեռ լրատվամիջոցի հետ զրույցում Մարտունի ԲԿ-ի տնօրենը ասաց, որ սուր շնչառական հիվանդությամբ է իրենց մոտ տեղափոխվել, սակայն հետո Երևան են տեղափոխել ու մահացել է Երևանում: Իսկ հարցին՝ կորոնավիրո՞ւս է եղել՝ տնօրենը պատասխանեց, որ աղջկա մոտ խրոնիկ հիվանդություն է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...