Դասերը հետաձգելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա. Տիգրան Ավինյան
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելուց:
«Տարբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, դասերը հետաձգելը», - առաջարկեց Թաթոյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում:
«Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա», - ասաց Տիգրան Ավինյանը:
Ավինյանը, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, եթե կարիքը լինի, նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...