ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետը աղբի մեջ կորած է, շուրջբոլորը միայն գարշահոտություն է․ ահազանգ
Auroranews- ը ահազանգ է ստացել Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի բնակիչներից։ Քաղաքացիները դժգոհում են բնակելի տարածքին հարակից Զանգու գետի աղտոտվածությունից։
«Գետին շատ մոտ գտնվող տներ կան, այստեղ է տեղակայված նաև Երևանի թիվ 71 մանկապարտեզը։ Չգիտենք ինչ անենք, խնդրով նաև քաղաքապետարանին են դիմել, շուրջբոլորը միայն աղտոտվածություն և գարշահոտություն է: Բնակելի թաղամասին մոտ գտնվող գետը աղբի մեջ կորած է»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը
Auroranews-ը այս հարցով մեկնաբանություն փորձեց ստանալ նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանից:
«Խնդիրը «Ջրառ» ՓԲԸ- ի տիրույթում է։ Բայց ամեն դեպքում թաղապետարանի աշխատակիցները պարբերաբար բացատրական աշխատանքներ են տանում տեղի բնակիչների հետ, հորդորելով աղբը չթափել գետը։ Իհարկե հասկանում ենք, որ այստեղ խնդիր կա, բայց բնակիչներն էլ պետք է գիտակցեն, որ աղբը գեներացնողն իրենք են»,- մեզ հետ զրույցում ասաց Հովսեփ Կուբատյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վայրէջք Երևանում․ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։Ինքնաթիռից ուղիղ...
ՈՒՂԻՂ. Վարչապետը խոսում է ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ ...
ՈՒՂԻՂ. Փակ են Էջմիածնի ելքերն ու մուտքերը. քաղաքացի
Ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է, որ այս րոպեներին փակ են Էջմիածին քաղաքի մուտքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Ուղիղ եթերում...