Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել
Սլովակիայի Կառավարությունը մարտի 12-ից ժամը 6։00-ից կորոնավիրուսի ընդլայնման սպառնալիքով պայմանավորված, արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության ողջ տարածքում: Այս մասին ասել է վարչապետ Պիտեր Պելեգրինին:
«Արտակարգ դրություն հայտարարելու նպատակը հանրապետությունում կորոնավիրուսի տարածման հետևանքները սահմանափակելն ու նվազեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է»,-ասված է կառավարության որոշման մեջ:
Փաստաթղթում նաև նշված է այն միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկեն առանձին պետական մարմիններն և գերատեսչությունները՝ երկրում ճգնաժամի լուծման համար:
Մարտի 11-ի դրությամբ Սլովակիայում գրանցվել է COVID-19-ի 10 դեպք:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...