Հռոմի պապը կոչ է արել քահանաներին հանդիպել կորոնավիրուսով վարակվածների հետ
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում քահանայի՝ կորոնավիրուսով վարակման լուրից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանաներին խրախուսել է հանդիպել վարակակիրներին, այցելել հիվանդանոցներ և աջակցություն հայտնել ինչպես ախտահարվածներին, այնպես էլ բուժանձնակազմին։ Այս մասին գրում է Mirror.co.uk-ը:
Կորոնավիրուսի պատճառով վերջին 66 տարվա մեջ առաջին անգամ՝ Վատիկնում կիրակնօրյա պատարագի ժամանակ, Հռոմի պապը խախտել է պատուհանից ելույթ ունենալու ավանդույթը։ Պապի ուղերձը շենքի ներսից ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրվել․ դատարկ են եղել բոլոր աթոռները։ Այս չորեքշաբթի ևս պոնտիֆիկոսը ելույթ չի ունենա պատուհանից:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով դարձավ աշխարհում երկրորդ երկիրը Չինաստանից հետո։ Վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, 10 149 է, գրանցվել է մահվան 631 դեպք, ապաքինվել է 1004 դեպք։ Երկրում կարանտին է հայտարարված, փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, երկրի ներսում ճանապարհորդություններն արգելված են։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Մարտական դիրքում սպանվել է ադրբեջանցի փոխգնդապետ
Ադրբեջանի բանակը հերթական կորուստն է գրանցել։ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից մեկում սպանցել է փոխգնդապե...
Ինչ է կատարվում կարագի ապրանքային շուկայում․ «Հայաստանի Հանրապետություն»
«2018 թ. Հայաստան է ներմուծվել 3 986 տոննա կարագ՝ 41 տնտեսվարողի կողմից («Ալեքս հոլդինգ» եւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ները...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝Մարտի 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշե...