Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը չեն կայանում. նա վերակենդանացման բաժնում է
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ևս ամբաստանյալն արդեն տևական ժամանակ չի ներկայանում նիստերին: Այսօրվա նիստին ևս պաշտպանները տեղեկացրին, որ նա գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ՝ վերակենդանացման բաժնում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մեսրոպ Առաքելյան․ Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնելը կարող է համարվել քրեական հանցագործություն
ԿԸՀ-ն ընդունում է, որ եղել են ընտրախախտումներ․ Արամ Վարդևանյան
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
5.0