Ֆիլիպինյան պարբերականը Սթիվ Ջոբսին հայ է անվանել
Ֆիլիպինյան Philstar պարբերականը հրապարակել է մի նյութ, որում խոսվում էր Հայաստանի և այնտեղ այցելելու պատճառների մասին:
Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը միավորում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին և նույնիսկ Սթիվ Ջոբսը:
«Ի՞նչ ընդհանուր բան ունեն Շերը, Քարդաշյանը, Աղասին, Ազնավուրը և Ջոբսը: Նրանք բոլորը հայ են: Սթիվ Ջոբսի խորթ մայր Կլարա Հակոբյանը հայ էր: Ջոբսը սիրում էր հայկական ամեն ինչը, բացի այդ, ազատ տիրապետել է լեզվին», – գրված է նյութի մեջ:
[16b2fa686c3b00b8b4ae856a1b0abc92.png]
Հայաստան այցելած նյութի հեղինակները մեծ տպավորություն են ստացել Երևանի հնագույն ձեռագրերի պահոցում՝ Մատենադարանում: Ֆիլիպինցիները Հայաստանում գնահատել են նաև հին քրիստոնեական ավանդույթները, դուդուկի երաժշտական արվեստը, հայկական ավանդական խոհանոցը՝ խաշլամա, բաստուրմա, տոլմա և հարիսա:
Հեղինակները Արարատ լեռն անվանում են Հայաստանի ազգային խորհրդանիշ, որը պատկերված է հանրապետության զինանշանի վրա: Նրանք նաև խոսել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության և այն ֆիլմերի մասին, որոնք հիշատակում են Հայաստանը և հայությանը:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...