Ինչո՞ւ չի չեղարկվում Երևան-Միլան թռիչքը. Ա1+
Չնայած կորոնավիրուսի բռնկման պատճառով իտալական Լոմբարդիա նահանգն ու վարչական կենտրոն Միլանը հայտնվել են կարանտինային գոտում, Երևան- Միլան չվերթը չի չեղարկվել։ Այս մասին գրում է «Ա1+»-ը:
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, վաղը՝ մարտի 10-ին նախատեսված է Երևան –Միլան չվերթը, որն իրականացնում է Ryanair լոուքոսթ ավիաընկերությունը։
[8c5b4b1ae7b9361a9c74ca1a67ecf207.jpg]
Ինչո՞ւ չի չեղարկվում այս չվերթը, երբ հայտնի է՝ Միլանում եւ Իտալիայի հյուսիսային այլ բնակավայրերում մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը գործում է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ։ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 7375-ի։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցին փոխանցեցին, որ չվերթի չեղարկման որոշումը ավիաընկերությանն է։ Նման որոշում Ryanair ընկերությունը դեռ չունի։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Երեւանից Միլան թռչողները պարտավոր են հետեւել իտալական իշխանության սահմանափակումներին՝ կարանտինով պայմանավորված։
Այսինքն՝ եթե ուղեւորը, այնուամենայնիվ, որոշում է մեկնել Իտալիա, պետք է պատրաստ լինի ենթարկվել սահմանափակումներին։ Արդեն իսկ փակ են ուսումնական հաստատությունները, մարզասրահները, թանգարանները։ Բազմաթիվ մշակութային եւ մարզական միջոցառումներ հետաձգվել են։
Հիշեցնենք նաեւ, որ Ryanair-ի տոմսերը վերադարձման ենթակա չեն , եւ եթե չվերթը չի չեղարկվել՝ ուղեւորը գումարի վերադարձ չի կարող ակնկալել՝ թռիչքից հրաժարվելու դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...