Հալեպում վերականգնել են քաղաքի գլխավոր հիվանդանոցը
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում Է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք, վերջապես, հասանք անհրաժեշտ մակարդակին: Բայց եւ այնպես մասնագետների պակաս ունենք: Ոմանք մեկնել են պատերազմի ժամանակ, ոմանք՝ զոհվել»,-ռուս լրագրողներին պատմել Է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մանաֆ Շարբաջին:
Համալսարանական հոսպիտալը շարունակել Է աշխատանքը պատերազմական գործողությունների ընթացքում եւ քանիցս ենթարկվել զինյալների գնդակոծություններին, բայց բժիշկները շարունակել են ընդունել պացիենտներին: Քաղաքի ազատագրումից հետո հիվանդանոցն սկսել են վերականգնել:
Սկզբում, բժիշկների խոսքով, փորձել են գնել ամերիկյան սարքավորումներ, բայց պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չի եղել: Այժմ հոսպիտալը հանդերձել են ժամանակակից եվրոպական սարքավորումներով: Ներկայում համալսարանական հոսպիտալն ընդունում Է ոչ միայն Հալեպի, այլեւ Սիրիայի մյուս բնակավայրերի հիվանդներին: Այնտեղ նաեւ պրակտիկա են անցնում մոտավորապես 600 բժիշկ-ուսանողներ, որոնք շուտով կդառնան լիարժեք մասնագետներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...