Ռուսաստանը ժամանակավորապես կփակի Իրանի հետ սահմանը
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Իրանից ժամանող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական սահմանով անցնելը: Որոշումն ընդունվել է հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման մասշտաբները:
«Պետական անվտանգությունն ապահովելու, հանրային առողջությունը պաշտպանելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) տարածումը կանխելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը տեղական ժամանակով 00: 00-ից, մինչև մարտի 7-ը, ժամանակավորապես կասեցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անցումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով», - ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման փաստաթղթում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...