Պուտինն Էրդողանին ընդունել է այն սրահում, որտեղ դրված են եղել թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններ
Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հայտնում է ermenihaber-ը։
Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված 2 արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել:
Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878թթ.-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի անվանումը` «Ռուս զինվորի սխրանքը Բուլղարիայում» (1877-1878թթ.):

Մյուս նկարում Եկատերինա 2-րդ թագուհու բրոնզե արձանն է: Եկատերինա 2-րդը ռուս-թուրքական պատերազմում (1768-1774թթ.) Օսմանյան կայսրությանը ջախջախիչ պարտությունների էր մատնել և նրա օրոք Ղրիմը անցել էր Ռուսաստանին։

Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով թեմային, գրել է, որ ուսումնասիրել են Կրեմլում Պուտինի` մի շարք ղեկավարների հետ ունեցած հանդիպումները և պարզել, որ այս խորհրդանշական արձանները միշտ եղել են այդ սրահում:
Աղբյուրի դիտարկմամբ` արձանները դիտավորյալ չեն դրվել սրահում և Թուրքիային ուղղված հատուկ ուղերձ չեն պարունակում, այլ դրանք եղել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում:



Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...