Կորոնավիրուսից մահացել է իրանցի դիվանագետ Հոսեյն Շեյխոլեսլամը
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ, խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը։ Նա տարբեր ժամանակներ զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, եղել երկրի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդականը։
Հիշեցնենք՝ Հոսեյն Շեյխոլեսլամից առաջ կորոնավիրուսից մահացել էր Իրանի Մեջլիսի 1 պատգամավոր, 20-ից ավելին վարակված են, իսկ մարտի 2-ին մահացել էր նաև Նպատակահարմարության խորհրդի անդամ Մուհամմադ Միրմոհամադը:
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, մահերինը՝ 108-ի, ապաքինվել է 739-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...