Գերմանիայում սպառնալից նամակ և փամփուշտ են ուղարկել թուրքական մզկիթ
Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռյոտենբախ քաղաքում «Կրոնական գործերի թուրքական իսլամական միությանը» կից Ռյոտենբախ մզկիթ են ուղարկել մի ծրար, որում եղել է ատրճանակի փամփուշտ և սպառնալից նամակ, հայտնում է ermenihaber-ը։
Նամակում գրված է եղել. «Դուք երբեք անվտանգ չեք լինելու»:
«Կրոնական գործերի թուրքական իսլամական միության» Ռյոտենբախի գրասենյակի ղեկավար Ռեջեփ Չալըքը կատարվածի առնչությամբ ասել է. «Տեղական իշխանությունների, մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենք: Մեզ հետ այսպիսի դեպք առաջին անգամ է պատահում: Շատ ենք անհանգստացել: Համաձայնություն են ձեռք բերել ոստիկանական տեղամասի հետ, որպեսզի սկզբնական հատվածում մզկիթի շուրջ վերահսկողություն սահմանվի»։
Մզկիթի աշխատողները դիմել են ոստիկանություն, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Նախորդ ամիս նույնպես 2 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...