Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկեն անմարդաբնակ կղզի

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց և կարանտինային կենտրոն ստեղծել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով վարակվածների համար: Այս մասին հաղորդել է TheJakartaPost-ը` մարտի 5-ին: 

 

Նրանք նախատեսում են կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոց ստեղծել փոքրիկ Գալանգ անմարդաբնակ կղզում: Գալանգը գտնվում է միջազգային Հանգ Նադիմ օդանավակայանից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Բատամ կղզում: Գալանգում պահպանվել են ժամանակավոր կացարանները, որոնցում 1976 թվականից մինչև1996 թվականը ապրլ են Վիետնամի փախստականները:

 

Ինդոնեզիայի ռազմական (TNI) հրամանատարության օդային ծառայության ղեկավարն ասել է, որ Գալանգ կղզին ընտրվել է որպես COVID-19 հիվանդանոցի գտնվելու վայր, քանի որ այնտեղ փախստականների ճամբարի մի քանի շենքեր դեռևս մնացել են կանգուն: Կղզին ունի մաքուր ջուր և էլեկտրաէներգիա: 

Պատահարներ