Քաղաքականություն

Հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով

WRed 157 դիտում
Հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով

Կառավարությունը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ։

 

Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:

1.Չարորակ նորագոյացություններ, այդ թվում սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97):
2.Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (F84.0-F84.1):
3.Սկոլիոզ 3-4 աստիճանի,արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):
4.Դիմա-ծնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36):
5.Երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ խոսքի արտահայտված խանգարումով» (H90.5- H91.3):
6.Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4 աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3):
7. Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1)։
8. Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն) հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66):

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250