Հայ լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից և առաջին տիկնոջից
Հայաստանցի լրագրող Լյուսի Քոչարյանը այն եզակիների թվում էր, ով ստացել է 2020 թվականի «Արի կանանց» մրցանակը ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից: Մրցանակը հանձնում էին անձամբ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը՝ քայլ, որն ընդգծում է մրցանակի կարևորությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղար Փոմփեոն իր ելույթում ընդգծեց՝ մրցանակ ստացած բոլոր կանայք արիության դեմքն են խորհրդանշում՝ ոգեշնչելով մյուսներին.
«Դուք կատարում եք աշխատանք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ընտանիքների, մեր երկրների և մեր ամբողջ աշխարհի համար»:
Ես հպարտ եմ կանգնելու այս կանանց կողքին, իր բացման խոսքը սկսելով ընդգծեց ԱՄՆ-ի առաջին տիկինը.
«Այստեղ հավաքված կանայք ներկայացնում են կանանց ոգու հզորությունը: Նրանցից յուրաքանչյուրն արիության ու առաջնորդության բացառիկ հատկանիշներ է ցուցաբերել՝ հաճախ սեփական կյանքը վտանգի տակ դնելու գնով»:
Լյուսի Քոչարյանը հենց այն լրագրողն է, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր բռնության ենթարկված հայ կանանց պատմությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...