ԱԱԾ տնօրենը, թե՞ ոստիկանապետն է դավաճաններից մեկը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրավապահ մարմինների վերին օղակներում դավաճաններ կան, և հարցին՝ թե ինչն է խանգարում, որ այդ դավաճաններից իշխանությունը չի ազատվում, Գրիգորյանը պատասխանեց. «Եթե անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը դրա մասին կխոսեր։ Համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր, և երբ դրանք բացահայտվում են, որոշումներ կայացվում են։ Գործնական քայլեր կատարվում են՝ բարեփոխումներից սկսած մինչև որոշումներ, որով օրինակ՝ եղել են մարդիկ, ովքեր այլևս չեն աշխատում»:
Դիտարկմանը՝ ամիսներ առաջ հեռացվեց ԱԱԾ պետը, ոստիկանապետը, արդյոք Գրիգորյանը նրանց նկատի ունի, Անվտանգության խորհրդի քարտուղարն անուններ չնշեց։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...