Հունգարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք
Հունգարիայում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: Այդ մասին հայտնել է Reuters-ը չորեքշաբթի, մարտի 4-ին:
Կորոնավիրուսով վարակվածները ուսանողներ են Իրանից: «Մենք ունենք առաջին վարակակիր անձը, ավելի ճիշտ` միանգամից երկուսը, որոնց ստիպված էինք հոսպիտալացնել: Նրանք ախտանիշեր չունեն, բայց վարակի փաստը հաստատվել է»,-ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նշվում է, որ ուսանողները տանն էին գնացել իրանական Նոր տարին նշելու: Հունգարիա վերադառնալուց հետո նրանցից մեկը որոշել է ստուգել, չնայած որ որևէ ախտանշան չի ունեցել: Թեստի արդյունքը դրական է եղել: Ուսանողներից մեկի կինը և մյուսի ընկերուհին մեկուսացվել են:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահությն նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...