ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված Իրանի քաղաքացիներ չկան․ մանրամասներ
Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված 32 անձինք Իրանի քաղաքացիներ են։
Այնուհետև մեկ այլ իրանական կայք, շարունակելով թեման, աշխարհաքաղաքական երանգներ է գտել «Իրանի քաղաքացիներին մեկուսցնելու մեջ»։
«Ուշագրավ է, որ Չինաստանը ԱՄՆ-ի հետ Երևանում ամենամեծ դեսպանությունը ունի, բայց երբ Հայաստանում կորոնավիրուսի տարածման մասին լուրը հրապարակվեց, նշվում էր, որ վիրուսը տարածվել է ոչ թե չինացիների, այլ իրանցիների միջոցով», - գրել էր կայքը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված անձանց թվում չկան Իրանի քաղաքացիներ, վերջիններս բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
Ակնհայտ է, որ որևէ «աշխարհաքաղաքական դավադրության» մասին խոսք գնալ ևս չի կարող։ Կորոնավիրուսի դեմ պայքարը կրում է միջազգային բնույթ, անձի ազգային պատկանելությունը կամ քաղաքացիությունը որևէ նշանակություն չունեն վիրուսի դեմ պայքարում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...