Հետազոտել են վարչապետի անվտանգության աշխատակցին․ կորոնավիրուսի կասկածներ չկա. ԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- գրել է Նիկողոսյանը:
Հիշեցնենք` ավելի վաղ վրացական կայքերը, վկայակոչելով «Թայմեր» գործակալությանը, գրել էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով:
Հաղորդվում էր, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ եղել է բարձր ջերմություն և կորոնավիրուսով վարակման ախտանշաններ: Նշվում էր, որ նրան անմիջապես ուղարկել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...