Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ․ Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց և ինքս համոզվեցի, որ հայրուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից:
Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:
Բայց խնդիրը նրանում է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, ովքեր հարյուրից ավել միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին:
Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաև ԱՅՈ-ին:
Ավելին, եթե Ազատություն ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին:
Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կտացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ և նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից:
Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ:
Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երանգներո՞վ, թե՞ սև` սպիտակ երանգներով»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...