Բաբայանի գրասենյակը՝ նրա մուտքը ՌԴ սահմանափակելու մասին
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ 5 տարով սահմանափակելու վերաբերյալ տեղեկության պարզաբանմամբ:
Գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Երկրոդ օրն է, ինչ հայկական լրատվադաշտը հեղեղված է Սամվել Բաբայանի մուտքը Ռուսասատանի Դաշնություն 5 տարով սահմանափակելու մասին տեղեկությամբ: Ի պատասխան լրատվամիջոցների եւ նրանց ներկայացուցիչների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին:
Այսպիսի գործելաոճը անկանկալ չէ, քանի որ ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել են ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:
Սամվել Բաբայանի նկատմամբ հանրային ակնհայտ վստահությունն ու համախմբումը բացառում են իշխանությունների վերարտադրությունը, ուստի նրա ընդդիմախոսները շարունակում են հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդներով կանխել անխուսափելին:
Մյուս կողմից՝ նույն աղբյուրները Սամվել Բաբայանին մշտապես կապել են Ռուսաստանի հետ՝ նրան վերագրելով պրոռուսական «մեղքեր»: Նրա մուտքը Ռուսաստան սահմանափակելու մասին տեղեկությունից հետո հարց է ծագում՝ Սամվել Բաբայանը ռուսակա՞ն, թե՞ հակառուսական «պրոյեկտ» է: Հարցի ցանկացած պատասխան չի բխում պատվիրատուների շահերից:
Հարցազրույցներից մեկում Սամվել Բաբայանը նշել էր, որ Հայաստանի նախկին, Արցախի գրեթե նախկին եւ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը համընկնում է այնտեղ, որտեղ, պիտի թույլ չտալ իր մասնակցությունը Արցախի հասարակական-քաղաքական կյանքին:
Այն, որ ադրբեջանական մամուլը սիրով արտատպում է նրա մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկատվությունը, միանշանակ հասկանալի է, բայց որ հայկական որոշ լրատվամիջոցներն են էքսկլյուզիվի ցանկությամբ տուրք տալիս ասեկոսեներին, առնվազն մատնում է նրանց տերերին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...