ԱՄՆ-ն հնարավոր է զինամթերքով աջակցի Թուրքիային սիրիական բանակի դեմ օպերացիայում
Մարտի 4-ին Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է ermenihaber-ը ։
Ջեֆրին և Քրաֆթը դիտարկումներ են անցկացրել Հաթայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետի տարածքում:
Ջեֆրին հանդիպմանը հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Գարնան վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում։
Նա լրագրողների հետ հարցազրույցում մասնավորապես ասել է.
«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքիայի բանակը մեծ հաշվով օգագործում է ամերիկյան ռազմական տեխնիկա: Մենք ապահովելու ենք, որպեսզի սարքավորումները պատրաստ վիճակում լինեն: Մենք, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, տեղեկություններ և հետախուզական տվյալներ ենք փոխանցում: Սիրիայում ինչի կարիք էլ ունենան, մենք աջակցելու ենք։
Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաներն Անկարա էին մեկնել մարտի 3-ին: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը հյուրընկալել էր Ջեյմս Ջեֆրիին և Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթըրֆիլդին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...