Աձանագրվել է 0.5% գնանկում
Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2020 թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ սպառողական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2020 թ. փետրվարը 2019 թ. փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ վերջին մեկ ամսվա՝ 2020 թ. փետրվարը հունվարի համեմատությամբ գնանկումը 0.2%-ի չափով է:
2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.8% գնանկում է արձանագրվել: Գնանկմանը մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 4.4% և մսամթերքի 1.1% գնանկումը:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25.9%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ` 18.3%-ով:
Էական գնանկում է արձանագրվել նաև շաքարավազի շուկայում, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.2% գնանկում:
2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ բանջարեղենի և մրգերի գները ևս նվազել են, համապատասխանաբար՝ 12.9% և 2.1%:
Ոչ պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 1.9%-ով, առանձին բենզինի գծով արձանագրվել է 0.8% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.1% նվազում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...