«Ժողովուրդ». Մարուքյանը դժգոհ է. ցանկանում են հասնել նրան, որ Բաբաջանյանը վայր դնի մանդատը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգը: Օրակարգում ընդգրկված է ինչպես վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ Սակայն մեկ այլ աղմկահարույց նախագիծ ևս օրակարգում կլինի. խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Բացի դրանից՝ խորհրդի նիստում կայացվել են նաև այլ որոշումներ, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հեռացվել է պատվիրակությունների կազմերից:
Սակայն մեզ այլ ուշագրավ տեղեկություններ են հասել խորհրդի նիստից: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց է բարձրացրել Հայաստանում անկախ պատգամավորի ինստիտուտի բացակայության մասին: Ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Սակայն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ իրենք այս հարցով քննարկումներ են սկսելու: Ըստ էության, նրանք ցանկանում են հասնել նրան, որ Արման Բաբաջանյանը վայր դնի իր մանդատը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...