Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ եւս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի եւ Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման քննարկված հարցին։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
Երեկ, մարտի 2-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Անկարա, որտեղ հանդիպում ունեցան Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ եւս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի եւ Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում:
Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ապահովելը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Իմ առաքելությունը տեսնում եմ այս խնդիրների լուծման գործում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...