Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը․ մանրամասներ
Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, հայտնում է «ՌեգիոնՄոնիտոր»-ը:
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:
«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիս-արևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտինի տակ վերցված անձանց տեղավորել 5 աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարները։
Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են սպասարկում մեկուսացված քաղաքացիներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...