ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունաստանում տրակտորներով կպայքարեն Թուրքիայից փախստականների ներհոսքի դեմ
Հունաստանն առաջին անգամ Թուրքիային պաշտոնապես մեղադրել է Հունաստանի տարածքով Եվրոպա հասնել ջանացող փախստականների ապօրինի տեղաշարժերը խթանելու մեջ, հայտնում է ermenihaber-ը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն արտաքին գործերի և պաշտպանության խորհրդի նիստից հետո։ Պաշտոնական Աթենքը նաև տեղեկացրել է, որ փախստականների նոր ալիքի պատճառով մեկ ամսով դադարեցվում է ապաստանի դիմումների ընդունումը։
Հայտնի է դարձել, որ մարտի 3-ին Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդի նախագահ Չառլզ Միշելի հետ կայցելի Հունաստան–Թուրքիա սահման՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այս մասին երկու պաշտոնյաները Twitter-ում առանձին–առանձին հայտարարություններ են արել։
Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանի սահմանը ապօրինաբար խախտել ջանացող փախստականները պետք է հետ վերադառնան։
Նշենք, որ Հունաստանի ֆերմերները սկսել են իրենց տրակտորներով ու գյուղատնտեսական այլ տեխնիկայով օգնել բանակին ու ոստիկանությանը՝ փախստականների հոսքն արգելափակելու գործում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ խոսել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին․ Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մաս...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին Ազգային ժողովում պատասխանում է պատգամավորների հարցերին։ Նշենք, որ վարչապետն այ...
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է:
Ինչ է կատարվում «Գոլդեն փելես» հյուրանոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվ...