«Նույնիսկ Հիսուս Քրիստոսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել». Նիկոլ Փաշինյան
Ես չեմ կարող ասել, որ մեր կադրային քաղաքականությունն իդեալական է: Այս մասին, այսօր, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք իդեալական չենք եւ դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես: Հետեւաբա պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Սխալը առաջընթացի կարեւորագույն գրավականն է:
Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարեւորը վստահությունն է»,-ասաց Փաշինյանը:
Երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է: Հետո երբ մտածում տանջվում եմ այդ թեմայով, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Ասում է՝ եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի: Եվ Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրյալ կադրերի մեջ կար դավաճան: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որեւէ վարչապետ դա կարող է անել»,-ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...