Հակառակորդի գործողություններից տուժած զինվորը փոխհատուցում կստանա. նոր օրենք
Եթե զինվորը վիրավորվել է ոչ թե մարտական գործողությունների ժամանակ, այլ անգամ զորամասում գտնվելիս, բայց հակառակորդի կրակոցից, նա ևս փոխհատուցման իրավունք կունենա։
Այսօր ԱԺ-ում առաջարկը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Առաջարկվում է` անկախ այն հանգամանքից` դա եղել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելիս, թե ոչ, անգամ` թիկունքում, զորամասում, եթե զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի նախաձեռնած գործողությունների ժամանակ` դիվերսիա, հրթիռակոծություն, հարձակում, նրա կյանքին կամ առողջությանը հասցված վնասը, որի ընթացքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն է առաջացրել, ենթական է փոխհատուցման»,– ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նոր օրենքը տարածվելու է 2008թ–ից ի վեր տեղի ունեցած դեպքերի վրա։ Գաբրիելյանի խոսքով` նախատեսում են տարվա ընթացքում օրենքը տարածել 1998 թ–ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...